Տղամարդը կարող էր ձեռքից զրկվել այն պատճառով, որ օրական 2 բանկա գազավորված ըմպելիք է խմել
Advertisement 1000 x 90

Տղամարդը կարող էր ձեռքից զրկվել այն պատճառով, որ օրական 2 բանկա գազավորված ըմպելիք է խմել

Մալայզիայի Սելանգոր նահանգի Ռավանգ քաղաքից 56-ամյա Մոդ Ռազին Մոհամմեդը կարող էր ձեռքից զրկվել այն պատճառով, որ օրական 2 բանկա գազավորված ըմպելիք է խմել:

Unilad կայքը հայտնում է, որ Մոդը քաղցր ըմպելիքներ այնքան շատ էր խմում, որ աշխատավայրում 3 անգամ ուշաթափվել է: Սննդակարգում շաքարի ավելցուկը կարող էր լինել նրա մոտ դիաբետի զարգացման պատճառը:

Մոդի մոտ դիաբետի հայտնաբերումից կարճ ժամանակ անց նրա մեջքի վրա առաջացել է հսկա թարախապալար: Բայց նա երկար ժամանակ բժշկի չի դիմել: Հիվանդանոց է գնացել միայն այն ժամանակ, երբ փտախտը տարածվել է աջ ձեռքի վրա: Այդ ժամանակ վերքի տակ արդեն երեւում էր ոսկորը:

Ստիպված էին Մոդին շտապ վիրահատել: Վիրաբույժները կտրել են ախտահարված մաշկը, հեռացրել թարախը եւ պացիենտին ներարկել հակաբիոտիկների ինտենսիվ կուրս: Արդյունքում հաջողվել է նրա ձեռքը փրկել, բայց այն նորմալ չի գործում, ուստի տղամարդը նախկինի պես աշխատել չի կարողանա: Բացի դրանից, նա տառապում է նաեւ մեջքի ցավերից:

Հիմա նա դեղ է ընդունում, որը կարգավորում է նրա օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը: Նա բժիշկներին խոստացել է կրճատել քաղցրեղենի գործածումը, որ խնդիրը չկրկնվի:

news.am