STX Entertainment ստուդիային, որը նկարահանել է «Մերկապարուհիները» ֆիլմը, դատական հայց է սպառնում գլխավոր հերոսուհու նախատիպից՝ Սամանտա Բարբաշից։ Ամերիկյան Variety հրատարակությանը տված հարցազրույցում նրա փաստաբանը հայտնել է, որ ֆիլմի հեղինակներն օգտագործել են նրա կյանքի պատմությունն առանց թույլություն եւ ֆինանսական փոխհատուցման։
Ֆիլմում Ջենիֆեր Լոպեսը մարմնավորում է Ռամոնայի կերպարը, որը ստրիպտիզ-ակումբի մյուս աշխատակիցների հետ Ուոլ սթրիթի գործարարներին կողոպտելու սխեմա է կազմել։ Բերբաշը, որի պատմությունը ռեժիսորին ոգեշնչել է ստեղծել ֆիլմը, 2017թ.-ին իրեն մեղավոր է ճանաչել, սակայն միայն 5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել։
Ամբողջությամբ՝ news.am