Adme.ru-ն ներկայացրել է 9 ոչ ստանդարտ, բայց շատ գեղեցիկ արտաքին ունեցող մոդելների։
Քլոե Մարշալ։ Մի քանի մրցույթի մասնակցելու արդյունքում Մարշալը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը և հանրաճանաչ դարձավ, ինչից էլ սկսվեց նրա կարիերան։ «Պետք չէ բարձրահասակ և նիհար լինես՝ գեղեցիկ լինելու համար». ահա Մարշալի սկզբունքը։
Սթեֆանիա Ֆերարիո։ Սթեֆանիան ընկերություններից մեկի ներքնազգեստի շարքն է ներկայացնում։ Նա հանդես է գալիս «պլյուս չափի մոդել» անվանման դեմ։ Նա հայտարարել է, որ իսկական մոդել է, առանց որևէ «բայցի»։
Ֆելիսիթի Հեյվորդ։ Ֆելիսիթին մոդել է դարձել երջանիկ պատահականությամբ։ Նա պարզապես պարել է մի երիտասարդական ակումբում, որտեղ նրան նկատել են և հրավիրել նկարահանումների։ Այդպես բաց լինելն ու ամաչկոտության պակասն ազդեցին նրա կարիերայի վրա։
Ջադա Սեզեր։ Ջադան աշխատում է տարբեր ընկերությունների հետ, գովազդում հագուստ և լողազգեստ ոչ նիհար կանանց համար։
Քորթնի Քոուլս։ Քորթնին հայտնի է դարձել «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի միջոցով։ Արդյունքում՝ նա սկսեց համագործակցել Wilhelmina Models հայտնի ընկերության հետ։
Լիրիս Քրոս։ Լիրիս Քրոսը մոդել է և դերասանուհի, ում հաճախ անվանում են «Նաոմի Քեմբել պլյուս չափի»։ Կարիերայի սկզբնական շրջանում նրան առաջարկում էին նիհարել։ Չնայած սրան՝ նա կարողացավ գտնել իր տեղը նորաձևության աշխարհում։
Շարիֆա Ջեյ։ Շարիֆան սխալ է համարում, երբ նիհարությունը նույնացնում են գեղեցկության հետ։ Իր օրինակով նա փորձում է ցույց տալ, որ պետք չէ փոխել ինքդ քեզ ինչ-որ ստանդարտների ճնշման արդյունքում, և ցանկանում է կանխարգելել դեռահաս աղջիկների մոտ կոմպլեքսների առաջացումը։
Կատյա Ժարկովա։ Ռուս հայտնի մոդելը նշում է՝ երջանկությունը կախված չէ քաշից, ապրել պետք է այստեղ և հիմա, և ոչ թե՝ հետաձգել։
Մարկիտա Փրինգ։ Այս մոդելը նկարահանվել է մի շարք հայտնի ամսագրերում, դարձել տարբեր ապրանքանիշերի դեմքը։