Ռուսաստանաբնակ դիմահարդար և ոճաբան Գոհար Ավետիսյանն Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել և հայտնել, որ Երևան է եկել:
«Առավոտը բարի է, երբ դու արթնանում են ինքնաթիռում և լսում` «բարի գալուստ Երևան»: Իմ սիրելի օդը, սնունդը և մարդիկ: Հ.Գ. Ինչ եք կարծում, ո՞վ է խժռել ամբողջ թխվածքը: Հուշեմ, որ այդ անձնավորությունը գիրացել է 9 կիլոգրամով»,- լուսանկարին կից գրել է Գոհարը և ակնարկել, որ հումորով է վերաբերվում գիրանալու փաստին:
Գոհար Ավետիսյանի համար աշխարհի ամենասիրելի վայրը Հայաստանն է, Երևանը։ Այդ մասին նա ասել էր «Ուրբաթ Ռեգինայի հետ» շոուի ժամանակ։
«Ես տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ Երևանում։ Հաճախ այնտեղից գրառումներ եմ անում` հայրենիք, կարոտել եմ։ Բոլորը պատասխանում են` հետ արի հայրենիք», – ասել էր Ավետիսյանը և խորհուրդ տվել Ռեգինային անպայման այցելել Հայաստան` խոստանալով, որ կդառնա նրա անձնական գիդը։