
Միջազգային տիեզերակայանն ընդունել է 3 նոր տիեզերագնացիների անձնակազմին, որոնց թվում է Արաբական Միացյալ Էմիրություններից առաջին արաբ տիեզերագնացը՝ Հազզա Ալ-Մանսուրին:
Ինչպես հաղորդում է «Էմիրեյթս» լրատվական գործակալությունը, նրա հետ եղել են նաև ռուս տիեզերագնաց Օլեգ Սկրիբուշկան և ամերիկացի տիեզերագնաց Ջեսիկա Միրը:
Տիեզերագնացները ՄՏԿ են հասել ռուսական «Սոյուզ» տիեզերանավով՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից: 4 տարվա մեջ սա առաջին դեպքն է, երբ ՄՏԿ-ում գտնվում է միանգամից 9 տիեզերագնաց:
Հոկտեմբերի 3-ին նրանցից 3-ը, այդ թվում՝ այնտեղ առաջին անգամ մեկնած արաբ տիեզերագնացը և նախկին առաքելության 2 անդամները, կվերադառնան Երկիր: