Կլինիկայի բուժքույրը գաղտնի լուսանկարել է ծանր հիվանդ Անաստասիա Զավորոտնյուկին ու փորձել վաճառել դրանք
Advertisement 1000 x 90

Կլինիկայի բուժքույրը գաղտնի լուսանկարել է ծանր հիվանդ Անաստասիա Զավորոտնյուկին ու փորձել վաճառել դրանք

Կլինիկայի աշխատակիցը, որում գտնվել է հիվանդ Անաստասիա Զավորոտնյուկը, գաղտնի լուսանկարներ ու տեսանյութեր է արել եւ պատրաստ է անանուն փոխանցել դրանք։ Բուժքույրը պատրաստ է դրանք տալ «պարգեւատրման դիմաց»։ Կինը պարզաբանել է, որ հեռացել է կլինիկայից։ Այդ պատճառով չի վախենում հետեւանքներից։

«Ես ունեմ Զավորոտնյուկին պատկերող տեսանյութ հիվանդանոցում, որն արվել է իմ կողմից եւ 17 լուսանկար, որոնք արվել են 2019թ.-ի սեպտեմբերի 15-ից մինչեւ 25-ը։ Երեկվանից չեմ աշխատում այդ բժշկական հաստատությունում»,- հայտարարել է նախկին աշխատակցուհին։

Գործարք չի կայացել։ Բացառված չէ, որ լուսանկարներն ու տեսանյութը կարող են հրապարակվել ավելի ուշ։

Սեպտեմբերի 24-ին Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, դիմել է լրագրողներին. «Լրագրողներ, հանգիստ թողեք ինձ ու իմ ընտանիքին։ Շնորհակալություն այն մարդկանց, որոնք անկեղծորեն բարին են կամենում»։ Նա նաեւ հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ իրեն մի քանի մլն ռուբլի են առաջարկել  «Россия 1»-ի եթերում «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» հաղորդմանը մասնակցելու համար։

style.news.am