Տարեց ամերիկուհու մոտ խոշոր ցան է նկատվել այն բանից հետո, երբ նրա արյան կարմիր գնդիկները սկսել են կպչել: Հազվագյուտ հիվանդության պատճառ է դարձել ցուրտ եղանակը, գրում է Americaru-ն:
Բժիշկները նրա հիվանդությունը մրսածության ագլյուտինային հիվանդություն են անվանել: 70-ամյա կինն ապրում է Նյու Յորքի հյուսիսային հատվածում, տեղանքը հայտնի է ցուրտ եղանակով եւ սառնամանիքներով: Սակայն հենց այս տարի ամերիկուհու մոտ տկարություն, գլխապտույտ է առաջացել, մարմնի վրա ասնովոր ցան է հայտնվել: Կինը բժիշկներին հայտնել է, որ դրանից 2 շաբաթ առաջ իր մոտ ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիայի ախտանիշներ են հայտնվել:
Բժիշկները նշել են, որ ցանն ամենայն հավանականությամբ հայտնվել է արյունատար անոթներում էրիտրոցիտների կպչելու պատճառով: Իմունային համակարգը սառնամանիքի պատճառով սկսում է քայքայել էրիտրոցիտները: Հիվանդության պատճառ կարող են լինել նաեւ գեների խախտումները: