Լվացքի մեքենայում էկոնոմ ռեժիմի կիրառումը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար: Այս մասին ասվում է գերմանացի և բրիտանացի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Applied and Environmental Microbiology ամսագրում:
Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, էկոնոմ ռեժիմը թույլ չի տալիս ոչնչացնել հակաբիոտիկների հանդեպ կայուն վտանգավոր մանրէները:
Գիտնականները լվացքի փոշու կոնտեյների և լվացքի մեքենայի թմբուկի ներսում Klebsiella oxytoca մանրէներ են հայտնաբերել, որոնք մոտ են թոքաբորբի հարուցիչներին և խոցում են աղիները՝ հաստ աղիքների բորբոքում կամ ստամոքսային այլ խնդիրներ առաջացնելով:
Գիտնականները հետաքրքրվել են այդ խնդրով այն բանից հետո, երբ Գերմանիայի հիվանդանոցներից մեկի աշխատակիցները նրանց խնդրել են բացատրել բուժհաստատություննեում տարածված երկրատև համաճարակի պատճառը: Պարզվել է, որ բուժաշխատողները գուլպաները, գլխարկները և մանկական այլ իրեր լվացել են էկոնոմ ռեժիմով սովորական լվացքի մեքենայում, այլ ոչ թե հատուկ սարքավորման մեջ: Այդ ռեժիմի դեպքում մանրէները չեն ոչնչանում և շարունակում են տարածվել:
Հետազոտության համահեղինակ Մարտին Էքսների խոսքով՝ հագուստն ու ներքնազգեստն անհրաժեշտ է լվանալ բացառապես բարձր ջերմաստիճանով կամ ախտահանիչ միջոցների կիրառմամբ: