
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Չեխիայում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Տաթևիկը ոճային կերպարում է. նա սպիտակ շապիկ է կրում և բաց գույնի ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում է վառ գույնի բաճկոնը։ Դերասանուհին նաև աքսեսուարներ է կրում՝ ակնոց, մատանի և նուրբ վզնոց։ «Ուրախ տրամադրությունը երկարացնում է կյանքը։ Դե վերցրե՜ք սուրճը, վայ»,- լուսանկարը մակագրել է նա։