Դերասանուհի Վիկտորիա Սահակյանը, որին հեռուստադիտողն առավել լավ ճանաչում է «Տանդեմ» սիթքոմից եւ «Մահվան ջոկատը» սարսափ սերիալից, օրերս ճակատագրական շիկահերի կերպարում նորովի բացահայտվեց «#SaveՄիլիոն» ներկայացման հանդիսատեսի համար: Հմայիչ ժպիտով եւ երկար ոտքերով աչքի ընկնող երիտասարդ դերասանուհին ներկայացման մեջ բավականին համարձակ հերոսուհու է մարմնավորում, իսկ նրա խաղընկերը, ոչ ավել, ոչ պակաս, Մկրտիչ Արզումանյանն է: Ներկայացման մյուս գլխավոր կերպարներին մարմնավորում են հայտնի դերասաններ Լեւոն Հարությունյանը, Էվա Խաչատրյանը եւ Սերգեյ Գրիգորյանը:
NEWS.am STYLE-ը զրուցել է ծնունով կապանցի դերասանուհու հետ թատրոնում եւ կինոյում իր գործունեության, համարձակ հերոսուհու, Մկրտիչ Արզումանանի հետ խաղի եւ այլ թեմաների շուրջ:
իկտորիա, օրեր առաջ կայացավ «#SaveՄիլիոն» ներկայացման պրեմիերան, որի առանցքային դերերից մեկը հենց Ձեզ էր վստահված. ի՞նչ զգացողություններ ունեք պրեմիերայց հետո:
Եթե անկեղծ լինեմ, դատարկության զգացողություն է, որովհետեւ ընկերացել էինք ու արդեն դժվար է առօրյան պատկերացնել առանց ընկերներիս… Բայց մյուս կողմից ուրախ եմ, որ շատ կարճ ժամանակում հասցրեցինք հանդիսատեսին ներկայանալ հավուր պատշաճի, ինչում իր մեծագույն դերն ունի ռեժիսոր Նորա Գրիգորյանը:
Բավականին հետաքրքիր ու համարձակ հերոսուհու էիք մարմնավորում: Դժվարություններ ունեցե՞լ եք խաղի ընթացքում:
Ոչ մի դժվարություն չկա, եթե գիտակցում ես, որ դերասանը պիտի անկեղծ լինի հանդիսատեսի հետ… համարձակություն է վստահել խաղընկերներիդ ու ռեժիսորին, թե չէ կիսամերկ խաղալը համարձակություն չէ:
Ձեր հիմնական խաղընկերը Մկրտիչ Արզումանյանն էր: Ինչպե՞ս եք նրա հետ աշխատել: Համոզված եմ՝ ծիծաղն անպակաս է եղել:
Իմ ամենալավ ու ստացված համագործակցություններից մեկն էր «#SaveՄիլիոն» ներկայացումը, որի շրջանակում էլ ծանոթացել ու ճանաչել եմ Մկրտիչ Արզումանյան մարդուն… Լավ ու բարի մարդկանց մասին կարելի է երկար գրել, բայց դուք գրքեր չեք հրապարակում չէ՞ (ծիծաղում է): Ամբողջ հոգով սիրում եմ Մկոյին…:
Ամբողջությամբ՝ style.news.am