Hyundai Motor Group-ը ցամաքում հաջողություններ գրանցելուց հետո որոշել է տեղափոխվել օդային տիրույթ: Ավելի վաղ ընկերությունը ստեղծել էր Urban Air Mobility Division ենթաբաժինը, որը զբաղվելու է քաղաքային թռչող մեքենաների ստեղծմամբ: Իհարկե, դեռ վաղ է խոսել սրա մասին, սակայն առաջին քայլն արված է:
Այս ենթաբաժինը ղեկավարել է Ջայվոն Շին, ով այս ոլորտում հայտնի մասնագետ է և շուրջ 10 տարի աշխատել է NASA-ում: Hyundai ընկերությունը կարծում է, որ օդային սարքերի շուկայի եկամուտները մոտակա 20 տարում կհասնեն 1.5 տրիլիոն դոլարի: