13 սարսափելի մուլտֆիլմ՝ ոչ երեխաների համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

13 սարսափելի մուլտֆիլմ՝ ոչ երեխաների համար

Սովետական հոգեբանական մուլտեր, արևմտյան ժամանակակից կարճամետրաժ ֆիլմեր և լավագույն հեղինակների լիամետրաժ աշխատանքները: Այս մուլտֆիլմները ի սկզբանե նախատեսված էին երեխաների համար, բայց դրանք երեխաներին պետք է զգուշությամբ ցուցադրել:

  1. Վինսենթ/Винсент/Vincent
  • ԱՄՆ, 1982 թվական
  • Ֆենթզի
  • Տևողությունը՝6 րոպե
  • IMDb: 8,3

Թիմ Բուրթոնի առաջին աշխատանքներից մեկը պատմում է մի տղայի՝ Վինչենցի պատմությունը, որը խուսափում է ձանձրալի առօրյա կյանքից և փախչում է մութ ֆանտազիայի աշխարհ: Նա երազում է դերասան Վինսենթ Փայսի նման լինելու մասին: Տղան հորինում է, որ ինքը զոմբի-շուն ունի, և ղեկավարում է մոմե արձանների թանգարանը:

2.Իննը

  • ԱՄՆ, 2005 թվական
  • Ֆանտաստիկա, թրիլլեր
  • Տևողությունը՝11 րոպե
  • IMDb: 7,8

Շեյն Էկերի այս մուլտֆիլմը հիմք հանդիսացավ կենդանի տիկնիկների մասին պատմող մուլտֆիլմերի համար: Ըստ սյուժեի, գլխավոր հերոսները պայքարումեն մեքենաների հետ, որոնք գողանում են նրանց հոգիները: Թիվ 9 տիկնիկը փորձում է ազատել բոլորին:

3.Ստեղծողը, Создатель, The Maker

  • Ավստրալիա, 2011 թվական
  • Ֆենտզի, երաժշտական
  • Տևողությունը՝6 րոպե
  • IMDb: 7,8

Երաժշտական մուլտֆիլմ պատմում է կյանքի տեսքի, նրա պարբերական բնույթի և բոլոր կենդանի արարածների համար սահմանափակ ժամանակի մասին:

4.Ջասպեր Մորելոյի խորհրդավոր աշխարհագրական ուսումնասիրությունը/ Загадочные географические исследования Джаспера Морелло/ The Mysterious Geographic Explorations of Jasper Morello

  • Ավստրալիա, 2005 թվական
  • Արկածներ ֆանտաստիկա
  • Տևողությունը՝26 րոպե
  • IMDb: 7,8

Ջասպեր Մորելլոն, որի մեղքով մեկ անգամ մարդ է մահացել, վտանգավոր ճանապարհորդություն է կատարում օդային ճանապարհով: Նա և թիմը պետք է գտնեն վտանգավոր հիվանդության բուժումը:

5.Խալիֆ-արագիլ/ Халиф-аист

  • ԽՍՀՄ, 1981 թվական
  • Հեքիաթ
  • Տևողությունը՝20 րոպե
  • IMDb: 7,7

Մի անգամ կախարդական փոշին ընկավ ձանձրացող խալիֆի ձեռքը: Կախարդը մարդուն ասաց, որ այժմ նա կարող է վերածվել ցանկացած կենդանու: Բայց մարդկային տեսքը վերադարձնելու համար, Խալիֆան երբեք չպետք է ծիծաղի, հակառակ դեպքում նա մոռանա կախարդական խոսքը:

6.Կարոլինան՝ մղձավանջների աշխարհում/ Коралина в Стране Кошмаров/Coraline

  • ԱՄՆ, 2008 թվական
  • Ֆենթզի, սարսափ
  • Տևողությունը՝100 րոպե
  • IMDb: 7,7

Նիլ Գայմանի գրքի վրա հիմնված մուլտֆիլմը պատմում է երիտասարդ Կորալինայի պատմությունը, որը ծնողների հետ տեղափոխվում է նոր վայր: Այնտեղ նա գտնում է անցում դեպի մեկ այլ աշխարհ, որտեղ ապրում են իր ընտանիքի և այլ մարդկանց ամբողջական կրկնօրինակները: Բայց նրանք ունեն կոճակներ՝ աչքերի փոխարեն: Սկզբում Կորալինան կարծում է, որ մյուս ծնողներն էլ ավելի են սիրում իրեն, բայց պարզվում է, որ այս աշխարհում կան մռայլ գաղտնիքներ:

  1. Ոսկե այծքաղ/Золотая антилопа
  • ԽՍՀՄ, 1954 թվական
  • Հեքիաթ
  • Տևողությունը՝31 րոպե
  • IMDb: 7,6

Աղքատ հնդիկ որբը փրկում է կախարդական այծքաղին, որը կարող է ոտքի մեկ հարվածով ստեղծել ոսկի: Շուտով այդ մասին իմանում է գծուծ ռաջան և ցանկանում է իրեն պահել ամբողջ հարստությունը:

  1. Կլինի մեղմ անձրև/Будет ласковый дождь
  • ԽՍՀՄ, 1984 թվական
  • Ֆանտաստիկա
  • Տևողությունը՝10 րոպե
  • IMDb: 7,6.

Մռայլ մուլտֆիլմը հիմնված է Ռեյ Բրեդբերիի անանուն պատմվածքի վրա: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են ռոբոտներն ու ապագայի ինքնավար տունը շարունակում գործել, նույնիսկ այն դեպքում, երբ ամբողջ մարդկությունը վերածվել է մոխրի:

9.Ալիսա/ Алиса/Neco z Alenky

  • Չեխոսլովակիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, 1988 թվական
  • Ֆենթզի, թրիլլեր
  • Տևողությունը՝86 րոպե
  • IMDb: 7,5

«Ալիսան հրաշքների աշխարհումի» այս վարկածը այնքան էլ մուլտֆիլմ չէ, քանի որ դրանում նկարահանվել է մեկ դերասանուհի: Բայց, այնուամենայնիվ, գործողությունների մեծ մասը տիկնիկային անիմացիա է: Յան Շվանկմայերը ներկայացրեց այն մութ կախարդական աշխարհը, որին բախվում է խորդանոցում փակված աղջիկը:

10.Մարդու ձեռքերով կատուն/ Кот с человеческими руками/The Cat with Hands

  • Մեծ Բրիտանիա, 2001 թվական
  • Սարսափ
  • Տևողություն՝4 րոպե
  • IMDb: 7,4

Երկու մարդ խոսում են ջրհորի մոտ: Եվ մեկը մյուսին պատմում է սարսափելի լեգենդ՝ մարդու ձեռքերով կատվի մասին: Ենթադրվում է, որ նա կարող է իր զոհերից վերցնել մարմնի մի մասը:

  1. Զրո/Ноль/Zero
  • Ավստրալիա, 2010 թվական
  • Դրամա
  • Տևողությունը՝13 րոպե
  • IMDb: 7,4

Թվերով  բնակեցված աշխարհում ապրում էր Զրոն: Իր ամբողջ կյանքում նա ոչինչ չէր նշանակում և արդեն սովոր էր դրան: Բայց մի անգամ Զրոն հանդիպեց իրեն մտերիմ մեկին:

12.Հարսանցուի դին/ Труп невесты/Corpse Bride

  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2005 թվական
  • Ֆենթզի, դրամա
  • Տևողությունը՝77 րոպե
  • IMDb: 7,3

Առեղծվածային ուժերը երիտասարդ Վիկտորին ներքև են քաշում և ամուսնացնում են մահացած հարսնացուի հետ: Սկզբում հերոսը փորձում է փախչել և վերադառնալ իր սիրելիի մոտ: Բայց աստիճանաբար նա ընտելանում է հետագա  կյանքին:

13.Վերադարձ/ Возвращение

  • ԽՍՀՄ, 1980 թվական
  • Ֆանտաստիկա
  • Տևողությունը՝10 րոպե
  • IMDb: 7,1

Թռիչքից տուն վերադառնալով՝ տիեզերագնացը քնում է: Բոլոր երկրներից նույնիսկ ամենաաղմկոտ զանգերը չեն կարողանում արթնացնել նրան: Բայց կա մեկ միջոց, որն անպայման կօգնի:

Սիրարփի Աղաբաբյան