«Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Անավարտ երազ» 16 մասանոց նոր հեռուստանովելը, որը 1 տարի առաջ նույն հեռուստաընկերությամբ հեռարձակված մեկ այլ հեռուստասերիալի՝ «Այրված անուրջների» վերափոխված տարբերակն է: Նախագծի ստեղծագործական և դերասանական կազմում մի շարք փոփոխություններ են եղել:
«Անավարտ երազի» սցենարիստ Հարություն Ղուկասյանը Tert.am Life-ին հայտնեց, որ սա գաղափարի նորովի պատկերացումն ու ներկայացումն է:
««Այրված անուրջների» սցենարը ես չեմ գրել, քանի որ որոշում կայացվեց երկար սերիալ անել, կարծեմ, մոտ 60 սերիա էր: Այն հաջողությամբ եթեր գնաց, սակայն որոշվեց այդ գաղափարն այլ կերպ ներկայացնել: Սյուժետային որոշակի նմանություններ կան, սակայն պատմությունն այլ հենքերի վրա է դրված, այլ զարգացումներ ունի և ընդամենը 16 սերիա է»,- ասաց սցենարի հեղինակը:
Ամբողջությամբ՝ tert.am.life