Կարո՞ղ է ավելորդ քաշն օգտակար լինել
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է ավելորդ քաշն օգտակար լինել

Ավելորդ քաշի ոչ մեծ չափը կարող է օգնել սրտի խնդիրներ ունեցող մարդկանց նվազեցնել կյանքի համար վտանգավոր  սրտային անբավարարության ռիսկը։ Բայց եւ միաժամանակ, ճարպակալումը մնում է սիրտ-անոթային հիվանդությունների պատճառներից մեկը, տեղեկացնում են Ադելաիդայի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները։

Ինչպես ասվում է MedicalXpress-ի մամլո ամփոփագրում, գիտնականներն ուսումնասիրել են 375 հազար 56 մարդու մասնակցությամբ կատարված հետազոտությունների տվյալները։ Պարզվել է, որ սրտային անբավարարություն ունեցող մարդկանց շրջանում մահվան ամենացածր ռիսկը նկատվել է նրանց մոտ, ովքեր ունեն ավելորդ քաշ, բայց ոչ ճարպակալման ծանր ձեւ։

Միեւնույն ժամանակ, մարդկանց քաշի պակասումը, ովքեր դեռ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ չունեն, նպաստում է առողջության բարելավմանը։ Հետազոտողներն այս երեւույթն անվանում են «ճարպակալման պարադոքս»։

Գոյություն ունեն այդ պարադոսքի մի քանի հնարավոր բացատրություններ։ Նախ՝ ավելորդ քաշով պացիենտները կարող են ավելի հաճախ դիմել բժշկին առողջական խնդիրների պատճառով, ինչը նպաստում է վաղ փուլում հիվանդությունների ախտորոշմանը։ Երկրորդ՝ ավելորդ քաշով մարդիկ կարող են ավելի շատ վստահել բժիշկներին եւ ավելի հաճախ անցնել բուժման անհրաժեշտ կուրսերը։

Գիտնականները նախատեսում են պարզել, թե կհանգեցնի արդյոք միտումնավոր քաշի կորուստը ճարպակալում ու սրտի խնդիրներ ունեցող մարդկանց առողջության բարելավման։

med.news.am