41-ամյա Անֆիսա Չեխովան բացահայտում է արել Բրեդլի Կուպերի և Իրինա Շեյքի բաժանության վերաբերյալ: Չեխովան վստահ է, որ Իրինայի և Բրեդլիի բաժանության մեղավորը Լեդի Գագան չէ: «Շշուկներ են պտտվում, որ Կուպերը կանանց չի սիրում: Իսկ Իրինա Շեյքը պայմանագրերով մեկ՝ մեկի, մեկ՝ մյուսի հետ է կապվում»,- Չեխովայի խոսքերն է մեջբերում Cosmo.ru-ն:
Այս մեկնաբանությամբ Անֆիսա Չեխովան ակնարկել է, որ նմանատիպ պայմանագրով ռուս սուպերմոդելը կապված է եղել նաև ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: