Երգչուհի Սիան նշել է, որ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, հայտնում է CNN-ը:
Երգչուհին թվիթերյան գրառում է կատարել՝ նշելով, որ տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով: Նա աջակցության խոսքեր է ուղղել բոլոր երկրպագուներին, ովքեր տառապում են ֆիզիկական կամ հուզական ցավից:
Էլերս-Դանլոսը քրոնիկ և ցավոտ հիվանդություն է, որն ազդում է հոդերի, մաշկի և արյունատար անոթների վրա:
Այդ հիվանդությամբ տառապող մարդիկ ունեն շերտազատվող մաշկ, ինչպես նաև կապտուկներ և սպիներ: Այս համախտանիշով մարդկանց վրա կարող է վերքեր առաջանալ:
https://twitter.com/Sia/status/1180240008331939840