Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում, երբ հիասթափվում են իրենցից: Նրանք կանեն հնարավոր ամեն բան, կհրաժարվեն սեփական կարիքները բավարարելուց՝ դրական համբավը պահպանելու համար: Անհրաժեշտության դեպքում փաստաբանի պես պաշտպանում են մարդկանց: Կշեռքներն իրենց լավ չեն զգում, երբ հասկանում են, որ մարդիկ իրենց վրա հույս չեն դնում: Նրանք երբեք չեն բացահայտի մյուսների գաղտնիքները, նույնիսկ, եթե դա ձեռնտու լինի իրենց:
Ջրհոս: Ջրհոսները միշտ կլինեն այնտեղ, ուր կունենաք նրանց կարիքը, հնարավորության դեպքում կօգնեն ձեզ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար շատ կարևոր է ձեր երջանկությունը կառուցել սեփական ձեռքերով: Ջրհոսները միշտ կողմ են դրական փոփոխություններին, պատրաստ են աշխատել՝ իրավիճակը դեպի դրականը փոխելու համար:
Ձկներ: Պատրաստ են ինքնազոհողության: Որպես կանոն՝ հաճույք են ստանում մարդկանց օգնելով: Հեշտությամբ են զիջումների գնում: Պատրաստ են թողնել ամեն բան՝ մարդկանց օգնելու համար, նույնիսկ, եթե դրա դիմաց երախտագիտության չեն արժանանում: Միշտ «այո» են ասում, քանի որ պատրաստ են օգնել մարդկանց:
Խեցգետին: Կենդանակերպի ևս մեկ նշան, որի ներկայացուցիչները պատրաստ են ինքնազոհողության: Մտերիմների բեռը կարող են իրենց վրա վերցնել, առատաձեռն լինել, մխիրթարել, աջակցել: Ավելի շատ մտածում են մարդու, քան խնդրի մասին: Խեցգետինների համար շատ կարևոր է հանգստացնել մարդուն:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հուսալի են: Միշտ կարող եք վստահել նրանց: Այծեղջյուրները պատրաստ են իրենց հնարավորությունների շրջանակներում օգնել ձեզ: Չեն սիրում մարդկանց զուր հույս ներշնչել: Ձգտում են կարգի բերել իրենց կյանքը, անհրաժեշտության դեպքում՝ օգնել մտերիմներին:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը