
Տիգրան Մեծի որդու՝ Արտավազդ Բ-ի (Ք.ա. 55-34) թողարկած դրամների դիմերեսին դրոշմված է արքայի դիմաքանդակը՝ հայկական թագը գլխին, արքայական զարդարանքներով՝ ականջին օղ, պարանոցին մանյակներ, ուսին՝ ծիրանի, իսկ դարձերեսին՝ չորս ձիերին լծված արշավի ելած երկանիվ մարտակառք, որը հավանաբար վարում է հայոց արքան, ում գլխավերեւում պսակ է պահել հաղթանակի դիցուհին։ Հունատառ գրությունը փաստում է թագավորի տիտղոսը՝ «Արքայից-արքա Արտավազդ»։
Բացի հիմնական տիտղոսից Մեծ Հայքի արքան հայտնի էր նաև «Աստվածային» մակդիրով։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: