ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանին հանրությունը ճանաչում է թե՛ բեմից, թե էկրանից:
Հետաքրքիր փաստեր Նարինե Գրիգորյանի մասին, որ գուցե չգիտեք:
1. Նարինե Կառլենի Գրիգորյանը ծնվել է 1981թ.-ի հունիսի 14-ին, արմատներով արցախցի է, բայց ծնվել և մեծացել է Հրազդանում:
2. Դպրոցում գերազանց մաթեմատիկա է իմացել, ավարտական դասարանում որոշել է դիմել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ միաժամանակ հաճախելով թատերական խմբակ:
3. Սկզբունքորեն չի նկարահանվում հայկական սերիալներում:
4. 4 «Արտավազդ»-ի մրցանակակիր է:
5. Առաջին «ներկայացումը» խաղացել է պապիկի տանը: Երբ երեխա էր ընտանեկան մեծ խնջույքներ էին անում, ընտանիքի փոքրահասակներն էլ միշտ համերգային ծրագրեր էին կազմում, ու անգամ հրավիրատոմսեր պատրաստում՝ հարևաններին հրավիրելու համար:
6. ԵԹԿՊԻ-ի ռեժսուրա բաժնի ավարտական աշխատանքը եղել է մոնոներկայացում. «Հրեշտակի և դևի միջև» պիեսը Նարինեն և բեմադրել էր, և հանդես եկել իբրև դերասանուհի:
7. Ամուսiնը նույնպես դերասան է, Նարինեն և Սերգեյ Թովմասյանը դուստր ունեն:
8. Իրեն «շատախոս» համարող դերասանուհին 2002թ.-ին հաճախել է մնջախաղի թատրոնի ստուդիան:
9. Առաջին ներկայացումը, որով հանդես է եկել, «Ծուղակ»-ն էր:
10. Բացի հիանալի դերասանական խաղն ու նուրբ դիմագծերը, Նարինեն տպավորվում է հանդիսատեսի հիշողության մեջ նաև իր յուրօրինակ սանրվածքով, որը հազվադեպ է փոխում: