Հոլիվուդյան աստղ Շառլիզ Թերոնը Լոս Անջելեսում հանրության մեջ հայտնվել է իր յոթնամյա տրանսգենդեր-դստեր հետ:
44-ամյա դերասանուհին կրել է կարմիր բլուզ և Karl Lagerfeld ապրանքանիշի սև էլեգանտ տաբատ: Իսկ տղա-աղջիկ Ջեքսոնը նախ հայտնվել է վարդագույն լողազգեստով և ոտաբոբիկ, ապա կիսաշրջազգեստով, վարդագույն շապիկով և սպորտային կոշիկներով:
Շարլիզն իր երկու որդեգիր երեխաներին (բացի Ջեքսոնից, նա նաև Ավգուստա անունով աղջիկ ունի), դաստիարակում է որպես դուստրեր այն բանից հետո, երբ որդին երեք տարեկան հասակում հայտարարել է. «Ես տղա չեմ»: