«Պատվից առավել» սերիալից հեռուստադիտողներին հայտնի Խոսրով Նալբանդյանը որոշ ժամանակ սպորտով զբաղվելուց հետո հասկացել է, որ սպորտն իրենը չէ, ինքն ուզում է գնալ դերասան հոր՝ Արթուր Նալբանդյանի ճանապարհով։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է մասնագիտական ընտրության, հոր ազդեցության և անձնական կյանքի մասին։
Խոսրովն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, դերասանը սկսել է ոլորտում ակտիվ աշխատել միայն բանակից վերադառնալուց հետո։ Սկզբում իր վարպետի՝ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրություններում է խաղացել, ապա իրեն փորձել է նաև հեռուստատեսությունում։ Մասնագիտության ընտրության հարցում նա կարևորում է միջավայրը, որում մեծացել է։
«Ծնվել ու մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, ինչը չէր կարող չազդել իմ մասնագիտական ընտրության վրա։ Մեզ միշտ դերասաններ էին հյուր գալիս, զրուցում տարեբեր թեմաներից: Իրենց տեսնելով՝ ինձ միշտ հետաքրքրել է այդ մթնոլորտը և ապագաս պատկերացրել եմ հենց այդ միջավայրում, սակայն մի պահ փոշմանել էի, սպորտով էի զբաղվում: Հետո հասկացա, որ արվեստն իսկապես իմն է, իսկ դերասանությունն այն մասնագիտությունն է, որով ապրում եմ։ Պետք է տեսնել, թե հայրիկս ինչպես է ապրում այս մասնագիտությամբ, որքան նվիրված է այս գործին։ Պետք է այնքան աշխատեմ ինձ վրա, որպեսզի հայրիկիս գլուխը միշտ բարձր լինի։ Միշտ ունեմ հորս օգնության կարիքը, չնայած սովորել եմ շատ լավ վարպետի՝ Նիկոլայ Ծատուրյանի մոտ»,- ասաց Խոսրովը։
Ամբողջությամբ՝ tert.am.life