Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին դուրս են գրել Մոսկվայի հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է Telegram-յան Mash ալիքը։
Ըստ ալիքի տեղեկությունների՝ Զավորոտյուկին դուրս են գրել «Եվրոպական բժշկական կենտրոնից», ուր նա գտնվել է վերջին ամսվա ընթացքում, հայտնում է Lenta.ru-ն։
Նշվում է, որ դերասանուհին բուժումը կշարունակի այլ վայրում, ինչի մասին նրա հարազատները հայտնել են կլինիկայի բժիշկներին։ Այժմ Զավորոտնյուկի վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Անաստասիա Զավորոտնյուկն ու նրա շրջապատը խնդրել էին դադարեցնել սպեկուլիացիաները դերասանուհու առողջության մասին եւ հավատալ միայն պաշտոնական տեղեկատվության։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել էր նրա տնօրեն Ստաս Խրիստովը։ «Անաստասիա Զավորոտնյուկն ու նրա շրջապատը խնդրում են դադարեցնել նրա առողջության շուրջ սպեկուլիացիաներրը եւ մարդկանց կոչ են անում հավատալ միայն այն տեղեկատվությանը, որը հայտնվում է պաշտոնական լրատվամիջոցներում»,- նշել էր դերասանուհու տնօրենը։