«Սոնան չի բեմադրի պարերը»․ Women’s Club-ի պրոդյուսերը՝ Սոնա Եսայանի հետ աշխատանքը դադարեցնելու պատճառի և Գրիգի բացակայութան մասին. tert.am.life (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սոնան չի բեմադրի պարերը»․ Women’s Club-ի պրոդյուսերը՝ Սոնա Եսայանի հետ աշխատանքը դադարեցնելու պատճառի և Գրիգի բացակայութան մասին. tert.am.life

Women’s сlub նախագծի նոր եթերաշրջանում դերասան Գրիգ Գևորգյանի և նրա կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի բացակայությանն ու նախագծից դուրս գալու քննարկումներին Tert.am Life անդրադարձել է։

Մեզ հետ զրույցում Գրիգն ասել էր, որ չի կարող բացահայտել՝ հետագայում կշարունակե՞ն համագործակցել Women’s Club-ի հետ, թե՞ ոչ։ Նա նաև նշել էր, որ «Վիտամին ակումբի»-ի մյուս նախագծի՝ Sport Club-ի առաջիկա թողարկմանը ևս հեռուստադիտողներն իրեն չեն տեսնի։ Սոնայի՝ նախագծից դուրս գալու մասին Գրիգը նախընտրել էր չխոսել։

Թեման շարունակում է մնալ քննարկման կենտրոնում։ Tert.am Life-ն այս մասին խոսել է «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի հետ։ Վերջինս որոշակի հստակություն մտցրեց այս հարցերում, մասնավորապես, Սոնայի հետ համագործակցությունը դադարեցրել են, Գրիգի հետ կշարունակե՞ն  համագործակցել, թե՞ ոչ, ոչինչ ասել չեն կարող։

Ամբողջությամբ՝ tert.am.life