
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքն առաջին անգամ հանրությանն է դիմել պաշտոնական հայտարարությամբ։ 48-ամյա դերասանուհու հարազատները խախտել են լռությունը, որը պահպանում էին երկար ժամանակ եւ իրենց անունից հաղորդագրություն են հրապարակել արտիստի Instagram-յան էջում։ Նրանք հերքել են «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղի առողջության վերաբերյալ նոր, տագնապալի լուրերը։ «Մենք պաշտոնապես հայտարարում ենք. ոչ, դա ճիշտ չէ»,- նշված է դերասանուհու ընտանիքի՝ սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։