«Մինչ օրս էլ լսում եմ և ենթարկվում մորս». Մկրտիչ Արզումանյանը շնորհավորել է մոր 65-ամյակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մինչ օրս էլ լսում եմ և ենթարկվում մորս». Մկրտիչ Արզումանյանը շնորհավորել է մոր 65-ամյակը

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը շեշտում է` մինչ օրս էլ լսում ու ենթարկվում է մորը։

Սիրված ու ճանաչված դերասան, երգիծաբան Մկրտիչ Արզումանյանի մայրիկն այսօր նշում է ծննդյան 65-ամյակը։ Դերասանը արխիվային լուսանկար է հրապարակել instagram-ի իր էջում, որտեղ ինքն ընդամենը 1,5 տարեկան է և ջերմ գրկել է մորը։

«Մամ ջան, ծնունդդ շնորհավոր։ Եվ թող ժպիտդ երբեք չպակասի»,-լուսանկարին կից գրել է դերասանը։

Sputnik Արմենիան օրվա առթիվ զրուցել է դերասանի հետ։ Լուսանկարի պատմությունը Մկրտիչը, ցավոք, չի հիշում։ Միայն նշում է, որ պատահական լուսանկար է և տանն են նկարվել։

Դերասանը խոստովանում է, որ զգացմունքային մարդ է և իր զգացմունքները մոր հանդեպ չի կարողանում չարտահայտել։

«Ես միշտ ասում եմ, թե մորս ինչքան եմ սիրում, երբ կարոտում եմ էլի իր գիրկն եմ վազում, համբուրում։ Նրա յուրաքանչյուր բառը, խորհուրդը, նկատողությունը շատ թանկ է ինձ համար։ Լսում եմ և ենթարկվում, այնպես, ինչպես իր ծնողին անսահման սիրող ցանկացած մարդ»,- մեզ հետ զրույցում ասաց Արզումանյանը։

Դերասանը չի թաքցնում` մայրս միշտ ուշադիր է իր նկատմամբ, իսկ այժմ այդ ուշադրությունը տարածում է նաև թոռնիկների վրա։

Նշենք, որ դերասանի սոցիալական էջերը լի են զվարճալի ու դրական հրապարակումներով։ Նրա հումորային գրառումները երբեմն լուրջ ենթատեքստեր են պարունակում։ Նա միշտ յուրօրինակ ձևով է արձագանքում հանրային իրադարձություններին:

armeniasputnik.am