ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, որոշել է պատմել նյույորքյան վարսավիրանոց այցելելու իր պատմությունը։ Նա այս մասին գրել է Facebook-ում։
«Քանի որ վարսահարդարի թեման կրկին ակտուալ է, սիրով կիսում եմ ԱՄՆ վերջին այցի ժամանակ Նյու Յորքում վարսավիրանոց իմ այցի պատմությունը: Այն գտնվում էդ Մանհեթընի վրա, պատկանում էր հայի՝ Վարդան անունով, որը 40 տարի Նյու Յորքում վարսավիրանոց ունի ինքն էլ իմ այցի պահին սպասարկում էր հաճախորդի»,– գրում է Հակոբյանը։
Վարչապետի տիկինը հայտնում է, որ իր մազերը հարդարել է վարսավիրանոցի սեփականատիրոջ որդին՝ Միկան, իսկ Բիանկա անունով մի աղջիկ էլ make up է արել։
«Պարոն Վարդանը նրանցից պահանջում էր ինձ շատ գեղեցկացնել. Make her beautiful, she is the First Lady of my country (Գեղեցկացրեք նրան, նա իմ հայրենիքի առաջին տիկինն է). համոզում էր նա»,– պատմում է Հակոբյանը։
Ուղղակի ցնցող է, երբ աշխարհի մյուս ծայրում հանդիպում ես այսպիսի հայի, կարեւոր չէ՝ ինչ կլինի. միեւնույնն է՝ դու քեզ վստահ ես զգում!!!
Լուսանկարներում կարող եք գտնել պարոն Վարդանին, նրա որդուն եւ Բիանկային: