Թողարկվել է «Ձգողություն» ֆանտաստիկ բլոկբաստերի նոր թրեյլերը
Advertisement 1000 x 90

Թողարկվել է «Ձգողություն» ֆանտաստիկ բլոկբաստերի նոր թրեյլերը

Ցանցում զետեղվել է Ֆյոդոր Բոնդարչուկի «Ձգողություն» կինոնկարի նոր թրեյլերը: Ժապավենը պատմում է Մոսկվայի Չերտանովոյի շրջանի վրա  այլմոլորակային օդանավի ընկնելու մասին և այն մասին, թե ինչպես է եկվորների հայտնվելը փոխում հասարակ մարդկանց կյանքը:

Հետագա իրադարձություններում բախվում են հասարակ մարդիկ և այլմոլորակայինները, որոնց ծագումը խորհրդավորությամբ է պարուրված:

Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Իրինա Ստարշենբաումը, Ալեքսանդր Պետրովը, Ռինալ Մուհամետովը, Օլեգ Մենշիկովը, Սերգեյ Գարմաշը, Լյուդմիլա Մակսակովան:

Ֆիլմի հատուկ էֆեկտների վրա աշխատել է MainRoadPost ստուդիան («Ստալինգրադ»): Ժապավենի համակարգչային գրաֆիկայով զբաղվել են 250 մասնագետներ: Ֆիլմի սաունդ-դիզայները նորզելանդացի Դեյվ Ուայթհեդն է, որը աշխատել է «Քինգ-Քոնգ», «Հոբիթ», «Շրջան N9» ֆիլմերի վրա:

«Ձգողություն» ֆիլմը կինոթատրոնների էկրաններին կհայտնվի 2017 թվականի հունվարի 23-ին՝ 2D, 3D է IMAX 3D ձևաչափերով: