Մի շնչով «ապրած տարիներ»…Վարդգես Պետրոսյան. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մի շնչով «ապրած տարիներ»…Վարդգես Պետրոսյան. vnews.am

Վարդգես Պետրոսյան. լայն իմաստով գրական, հասարակական, քաղաքական մտածողության մեջ իր ժամանակներում չգերազանցված տիպար: Իսկ ավելի մասնակի իմաստով՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս. բոլոր իմաստներով և յուրաքանչյուր գործունեությամբ՝ նվիրյալ:

Տան փոքրը, «մայրիկը»…պատերազմը

Աշտարակի իր տանն իր ընտանիքն էր. Վարդգեսը տան փոքրն էր ու տատի ամենասիրելին: Տատին «մայրիկ» էին ասում, տատը 100 տարվա շեմն անցավ ու հասցրեց թոռան հարսանիքին երգել: Իր ժամանակների համար կիրթ կին էր. հպարտանում էր, որ Թումանյանին ու Անդրանիկին է տեսել, Աստված գիտի՝ քանի րոպեով, բայց տեսե՛լ է: Վարդգեսը պատերազմի հետ մոտիկից է շփվել. ավագ եղբորն աքսորել են «Րաֆֆի» կարդալու համար, հայրը որդու բանտարկության հետ չհաշտվելով մահացել է երիտասարդ,  քրոջ ամուսինը զոհվել է պատերազմում, իսկ քույրը՝ կապուտաչյա քույրը հիվանդացել է և փրկել նրան չի հաջողվել:

Մնացել է Վարդգեսը իր մոր և «մայրիկի» հետ:

«Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը»: 

Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»:

Պարբերականներ, ամսագրեր

«Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Պիոներ կանչ», «Երկիր Նաիրի» և իհարկե «Գարուն»՝ 9 տարվա նվիրում: «Գարուն»-ը լույս տեսավ խորհրդային՝ ազատ մամուլի ու գրականության համար, նուրբ ասած, անհարմար տարիներին, այն հայ մամուլի պատմության մեջ իսկական իրադարձություն էր: «Գարուն»-ի տպաքանակը գերազանցեց բոլորին, իսկ ինքը մնաց անգերազանցելի:

«Գարուն»

«Մեր ամսագրի բանալին մենք այսօրվանից հանձնում ենք տաղանդավոր ստեղծագործություններին, որոնց մեջ մեր դարի, մեր օրերի վեհությունն են՝ տագնապները, հաստատականներն ու հարցականները: Մենք կուզենանք ու կպայքարենք, որ այդ բաց դռներով անգամ չկարողանան ամսագիր թափանցել ժամանակավրեպ, անհույզ ու անմիտ գործեր, որոնց հեղինակները, հաճախ, այն միամիտ գյուտարարներին են նմամ, որոնք 20րդ. դարի 2-րդ կեսին հեծանիվ են հայտնագործում:

Ի՞նչ ենք երազում. ամենից առաջ, որ դուք ծայրից ծայր կարդաք մեր ամսագիրը»:

19678, հունվար, «Գարուն» ամսագրի անդրանիկ համար :

60-ականների սոցիալիզմի մեջ «Գարուն»-ը փոքրիկ անկախություն էր, մագնիս, որն իր շուրջն էր հավաքել երկրի գրական, ստեղծագործական ու շատ ազատական կորիզը: Բայց «Գարուն»-ը ո՛չ կոլեկտիվ աշխատանքի, ո՛չ էլ լրիվ համակարծիքների հավաքատեղի չէր… «Գարուն»-ն անհատներին էր ու դա Վարդգեսի վաստակն էր. սկզբունքորեն ու հիմնովին տարբեր մտածողություններ համակրգելու ու մատուցելու ստացված գաղափարը: Հետագայում Վարդգեսն ինքը կխոստովանի, որ խմբագրական գործունեությունն այս ամսագրում իր կյանքի լավագույն տարիներն էին:

Իր բազում կոչումներով հանդերձ Վարդգեսը շատ ավելի թղթակից էր քան՝ խմբագիր, շատ ավելի գրող, քան՝ Գրողների Միության նախագահ, առհասարակ, Վարդգեսը շա՜տ ավելին էր:

Ամբողջությամբ՝ vnews.am