Սան Ֆրանցիսկոն հայտնի է ոչ միայն իր ավտոմեքենաներով, փողոցներով, Ալկատրաս կղզիով, Golden Gate Bridge կամրջով, այլ նաև գեղեցիկ ու թանկարժեք առանձնատներով: Միջին առանձնատունը այնտեղ 1 միլոն դոլար արժեք ունի:
sfgate.com կայքը հաղորդում է, որ օրերս 21.8 միլիոն արժողությամբ առանձնատունը ձեռք է բերել Սիլիկոնյան հովտի Tech միլիարդատերերից մեկը:
Առանձնատունը՝ Beaux Arts-ը կառուցվել է 1901 թ. James Francis Dunn-ի կողմից: Առաջին սեփականատերը եղել է պահածոյացված ձկնարտադրող Ջեյմս Մեդիսոնը:
Հարավային Կալիֆոռնիայում գտնվող McClean Design ընկերության ղեկավար Փոլ ՄըքՔլինը վերանորոգել է տունը, համալրել, դարձրել ժամանակին համահունչ:
Գլխավոր ննջարանից հիասքանչ 180 աստիճան տեսարան է բացվում դեպի Ալկատրաս կղզի և Golden Gate Bridge կամուրջը:
Լոգասենյակը հարդարված է Կալկաթայի մարմառով: Դռները հնարավորություն ոնեն այնպես բացվել, որ պատշգամբը միանում է սենյակին, հիասքանչ տեսարանով:
Ձեղնահարկում գտնվող սպա սրահի պատերը այնպիսի նյութերից են, որոնք անդրադարձնում են օրվա գույները:
Պատշգամբը ունի ջեռուցիչ, որը երեկոյան ժամերին կարող է ապահովել անհրաժեշտ տաքությունը, տեսարանով հիանալու համար:
architecturaldigest.com