Բարձրակրունկ կոշիկները վտանգավոր են ոտքերի և ընդհանրապես կեցվածքի համար, բայց տափակ կոշիկներն էլ կարող են առաջացնել մի ամբողջ շարք խնդիրներ:
Կրունկի հավելաճ
Օրեգոնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ տափակ կոշիկներով վազքի ժամանակ ոտնաթաթերը ահռելի ուժի հարվածներ են ստանում, ընդ որում՝ այս հարվածները միայն ուժգնանում են փափուկ և բարակ ներբանով մարզակոշիկներում: Այս վնասվածքները կարող են բերել կրունկի հավելաճի (պլանտար ֆասցիիտ). միացնող շերտի բորբոքում, որը ձգվում է ամբողջ կրունկով մկաններից վեր և ամրանում է 4 ճյուղավորումներով դեպի ոտքերի մատների նախագարշապարի ոսկորներ:
Ձևախախտումներ և ոսկրիկներ ոտքերին
Եթե մարդն անընդհատ տափակ կոշիկ է հագնում, մարմնի քաշն անհավասար է բաշխվում ոտնաթաթի վրա: Այս ընթացքում կարող է առաջանալ ձևախախտում, որը կբերի բթամատի հիմքի մոտ ոսկրիկի դուրս ցցվելուն:
Ծուռթաթություն
Ծուռթաթությունն առաջացնում է ծնկահոդերի տեղաշարժում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ողնաշարի վիճակի վրա և դառնալ մեջքի ցավերի պատճառ: Դրա զարգացմանը կարող է նպաստել երկար ժամանակ հարթ կոշիկ հագնելը:
Հարթաթաթություն
Մասնագետները խորհուրդ են տալիս հարթ ներբանով կոշիկը հերթագայել ոչ մեծ կրունկով կամ պլատֆորմով կոշիկով: Հարթ ներբանը ոտնաթաթերը չի պահում ֆիզիոլոգիապես ճիշտ դիրքում և մեծացնում է լայնակի-երկայնական հարթաթաթության զարգացման հավանականությունը:
Ճողվածք
Եթե երկար ժամանակ հագնեք տափակ ներբանով կոշիկ, հենաշարժողական համակարգը կսկսի սխալ բաշխել բեռնվածությունը (մարմնի քաշը ոտնաթաթերի հարաբերությամբ), ինչը վատ կանդրադառնա քայլվածքի և կեցվածքի վրա: Վատագույն դեպքում կարող է առաջանալ ողնաշարի ճողվածք՝ որպես դրա վրա անհավասարաչափ բեռնվածության արդյունք:
Մասնագետները խորհուրդ են տալիս մարզակոշիկ գնելիս ընտրել ոտնաթաթի հատվածում ներբանի լրացուցիչ շերտով մոդելներ. այս կերպ կպաշտպանվեն ոտնաթաթերը և աքիլլեսյան գարշապարը: Նաև անհրաժեշտ է նախապատվություն տալ այն մոդելներին, որոնք լավ ամորտիզացիա են ապահովում:
Կրունկի հավելաճից մինչեւ ճողվածք. Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ տափակ կոշիկի պատճառով
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ