69-ամյա երգչուհի Նադեժդա Բաբկինան երկրպագուներին շփոթեցրել է անսպասելի խոստովանությամբ։ Երգչուհին, որը մասնակցել է Մալախովի «Привет, Андрей!» շոուին, հետաքրքիր մանրամասներ է բացահայտել իր եւ 39-ամյա երգիչ Եվգենի Գորի սիրավեպից։ Պարզվում է՝ Կիպրոսում վերջերս անցկացրած հանգստի ընթացքում Բաբկինային համակել են հույզերը, եւ նա Գորին սիրահարվել է դեռահասի նման։
«Նոր զգացմունքներ են առաջացել։ Մենք պարզապես միասին հանգստի էինք մեկնել։ Առաջին անգամ էինք երկուսով հանգստի մեկնել, որ ոչ ոք մեր կողքին չլիներ։ Եվ գիտեք՝ ինչ-որ հաճելի, անսպասելի բան տեղի ունեցավ»,- հայտնել է Բաբկինան։
«Ժենյա Գորի հետ իմ սիրավեպը շարունակվում է արդեն երկար տարիներ։ Հանգստացեք, շունչ քաշեք»,- նշել է Նադեժդա Բաբկինան։ Նա հավելել է, որ Գորի կողքին ծաղկում է։ Բաբկինան կարծում է, որ հենց երաժիշտի հետ սիրավեպն է իրեն հնարավորություն տվել ավելի երիտասարդ տեսք ունենալ։