Իրականում դեռ նախորդ անգամ, երբ Սկորսեզեն արտահայտվել էր Marvel-ի ֆիլմերի մասին ուզում էի գրել, որ ամբողջությամբ համաձայն եմ իր հետ, հետո ասեցի լավ է, հավես չկա էդքան ֆաների հետ վիճելու, բայց եթե բիձուկը չի ալարում ու մի անգամ էլ նույնն ա ասում, ապա ես էլ պետք է բացահայտ հայտնեմ իմ համաձայնությունը իր հետ։
Կոմիքսները իմ կինոն չեն։ Հա, հավեսն են, հումորով, գժժական նկարած ու շատ լավ հաշվարկված (պատմության զարգացման տրամաբանության տեսակետից), բայց ախր բացառվում ա ես որևէ կոմիքսից դուրս գամ էն ապրումներով, որոնք ունեցել եմ In Bruges-ը, Birdman-ը, չգիտեմ, Amerixan hisorty X-ի, նույն Սկորսեզեի շատ ֆիլմեր դիտելուց հետո։ Ախր կինոն էն ա, սա ուղղակի շատ լավ զվարճանք ա, ինչպես ասում ա Մարտինը՝ ատրակցիոն։
Շատ լուրջ խնդիր ա ռեժիսորի բարձրացրած հարցը կապված մեծ էկրանը «զավթելու» հետ։ Ես ինքս աշխատել եմ ոլորտում ու գիտեմ դա ինչ է։ Երբ դուրս է գալիս Marvel-ի հերթական ֆիլմը՝ այն գրավում է բոլոր դահլիճները ու տեղ չի մնում ուրիշ կինոյի համար։ Մի շարք ֆիլմեր դուրս են մնում ֆիլմացանկից։ Ես այն ժամանակ քաջ գիտակցելով, որ ֆինանսապես ձեռք չի տալիս միևնույնն է ձեռք էի բերում այլ ֆիլմեր, որպեսզի տամ հնարավորություն մարդկանց դիտել իմ պատկերացրած լավ կինոն ևս։ Marvel, հետո DC, մի որևէ բլոքբասթեր, հետո Սուպերմամա (համեմատությունս զուտ պոպուլյարության վրա է հիմնված մեր երկրում) ու բան չի մնում նայելու, հետո սկսում են այլ բան չնկարել էլ, ինչն էլ նկարում են՝ տեղ չունի մեծ էկրանին։
Եսիմ, ես գիտեմ որ շատ շատերն են սիրում կոմիքսներ (կինս ֆանատ ա) ու ես դեմ չեմ իհարկե էդ տեսակ կինոյի, բայց ինձ տխրեցնում է այն, որ դրանք «վռնդում են» մնացած ֆիլմերը մեծ էկրանից (նույնը հավանաբար տխրեցնում է նաև Սկորսեզեին):
Հ.Գ. Արդեն կան ռեվյուներ բիձուկի վերջին՝ «Իռլանդացին» ֆիլմից, ասում են վերջին 30 տարում իր նկարած լավագույն ֆիլմն է։ Դե ինչ, հուսանք որ այդպես էլ կա։
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: