Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) անցկացված աճուրդում վաճառել են դերասանուհի Մերիլին Մոնրոյին պատկանող ժամացույցը: Խոսքը Blancpain Cocktail Watch-ի մասին է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդվում է Julien’s Auctions աճուրդների տան Twitter-ում, այն վաճառվել է 25 հազար դոլարով: Աքսեսուարի գնահատման արժեքը տատանվել է 8-ից մինչև 100 հա զար դոլար:
Ժամացույցը զարդարված է ադամանդներով: Ոմանց տվյալների համաձայն՝ դրվագազարդումը պատվիրել է Մոնրոն ինքը, ոմանց տվյալներով էլ՝ Մոնրոյի երկրպագուներից մեկը: Աքսեսուարի նոր տիրոջ անունը չի բացահայտվում:
Աճուրդներում, որոնք տևել են մի քանի օր, նաև ներկայացված է եղել զգեստ, որով դերասանուհին 1962 թվականին ելույթ է ունեցել նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրը: Դրա դիմաց աճուրդների տունը վաճառքից ստացել է 4,8 մլն դոլար:
Blancpain ընկերությունը հիմնվել է 1735 թվականին: Ֆիրմայի կենտրոնակայանը տեղակայված է Պոդեքսում (Շվեյցարիա): Առաջին դայվերյան ժամացույցը՝ Fifty Fathoms-ը, ստեղծվել է 1935 թվականին: Ընկերությունը մասնակցում է Համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրման, պահպանման և պաշտպանության նախաձեռնություններին: