Թվային տնտեսություն. ինչ է այն և ինչպես է փոխելու մեր կյանքը
Advertisement 1000 x 90

Թվային տնտեսություն. ինչ է այն և ինչպես է փոխելու մեր կյանքը

Թվային տնտեսությունն արդեն իսկ մեծ ազդեցություն է ունենում հասարակության վրա, և այդ ազդեցությունն ավելի է մեծանալու։ Weforum.org կայքը գրում է, որ այս կարծիքին է Թվային տնտեսության և հասարակության գլոբալ խորհրդի փոխնախագահ Վիկտորյա Էսփինելը։

Ինչո՞ւ է կարևոր ուշադրություն սևեռել թվային տնտեսության և հասարակության վրա. Ինչպե՞ս են դրանք ազդելու մարդկանց կյանքի վրա

Թվային տնտեսությունն ընդգրկում է հասարակության բոլոր ոլորտները, այս թվում՝ մարդկանց շփման, հաղորդակցության ձևերը, տնտեսական բնութագրիչները, կարողությունները, որոնց պետք է տիրապետել՝ աշխատանք գտնելու համար։ Թվային տեխնոլոգիաներն արդեն ներթափանցել են նույնիսկ քաղաքական որոշումների կայացման ոլորտ։ Զարգացող թվային տնտեսությունը մեծ պոտենցիալ ունի՝ ստեղծելու գիտական հետազատություններ և նվաճումներ, նոր աշխատատեղերի հնարավորություն, տնտեսական աճ և նպաստելու մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Այդ փոփոխությունները զգալի են կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Քենիայում թվային տվյալներն օգտագործում են՝ մալարիայի վարակի առկայությունը ստուգելու համար։ Հնդկաստանում ֆերմերներն օգտագործում են սենսորային տվյալներ՝ առավել ճիշտ որոշումներ կայացնելու համար՝ ինչ աճեցնել և ինչպես հարմարվել փոփոխվող կլիմային։

Ի՞նչ միտումներ կարելի է տեսնել թվային տնտեսությունում

Այն ձևը, որով մարդիկ հաղորդակցվում ու հարաբերվում են միմյանց, տեղեկատվության և աշխարհի հետ, փոխվում է տեխնոլոգիայի համադրման արդյունքում։ Այդ տեխնոլոգիաները կօգնեն մեզ լուծել բարդ խնդիրներ, իսկ մեծածավալ տվյալները հնարավորություն կտան ամբողջական որոշումներ կայացնել։ Սա չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, որը մեծ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա ևս։ Մենք արդեն տեսնում ենք «տարածվող տնտեսության» զարգացումը։ Սա մի մոդել է, որի դեպքում մարդիկ և կազմակերպություններն օնլայն կապի մեջ են՝ տարածելու համար ապրանքներ և ծառայություններ։ Այս մոդելի ամենատարածված օրինակներն Uber-ն ու Airbnb-ը են։ Մենք սկսում ենք տեսնել, թե ինչպես է հեղափոխությունը փոխում հասարակությանը։ Իսկ մյուս պոտենցիալ բարելավումներն դեռ նոր են ի հայտ գալիս։ Որպես օրինակ՝ դիտարկեք կառավարությունը. «շարժական» կառավարություն՝ կառավարության նորարար մոդել, որը կարող է վերափոխել կառավարության և քաղաքացիների միջև հարաբերությունները։ Կառավարությունն առավել ճկուն դարձնելով՝ կարող ենք մեծացնել դրա արդյունավետությունը, կատարելագործել կառավարության ծրագրերը և խրախուսել առավել ուժեղ և ներգրավված քաղաքացիների առկայությունը։

Ի՞նչ կարող ենք սպասել 2030թ.

Դժվար է կանխատեսել այս փոփոխությունների արագությունը։ Քանի որ մարդիկ շարունակում են տարածել, համագործակցել և շփվել օնլայն հարթակում, այս հարցերը կշարունակեն սրվել։ Աշխարհը 15 տարի անց կամ ավելի շուտ լրիվ այլ տեսք կունենա։ Յուրաքանչյուրը կզգա այս անհատական, կազմակերպական, կառավարման և սոցիալական կարգավորումները։ Սարքերը մեզ կօգնեն առավել լավ հասկանալ և կատարելագործել շրջապատող աշխարհը։ Մենք կհանդիպենք մարտահրավերի՝ համոզված լինելով, որ յուրաքանչյուրը կկարողանա օգտագործել թվային տնտեսության առավելությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը



Նման նյութեր