
Դերասանուհի Մերի Մակարյանը, որն ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայցնելով իր գեղեցիկ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին երկար, սեւ-սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ։ Մերին արձակել է գեղեցիկ մազերը ու արտահայտիչ շպար ընտրել։ Թեեւ նա կադրերը չի մեկնաբանել՝ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան՝ նշելով, որ երեխա ունենալուց հետո նա ավելի է գեղեցկացել։