1975 թվականի մարոկկոական լուսանկարը ներկայացվում է որպես վերջերս Սիրիայում արված. fip.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

1975 թվականի մարոկկոական լուսանկարը ներկայացվում է որպես վերջերս Սիրիայում արված. fip.am

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում հոկտեմբերի 12-ից տարածվում է մի լուսանկար, որն իբր արված է վերջին օրերին Սիրիայում։

Լուսանկարում պատկերված են անապատում կանգնած հարյուրավոր մարդիկ, և ներկայացվում է, թե նրանք Թուրքայի կողմից օրեր առաջ հարձակման ենթարկված Սիրիայի հյուսիսի բնակիչներն են։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ թուրքական բանակը հրետակոծում է Սիրիայի հյուսիսային շրջանները։ Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սկսում են «Խաղաղության ակունք» գործողությունը։ Էրդողանի փոխանցմամբ՝ «Խաղաղության ակունք» օպերացիայի նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները…»։ Շատ քրդեր և տվյալ հատվածի այլ բնակիչներ լքում են իրենց տները։

Սակայն նշված լուսանկարն արվել է ոչ թե Սիրիայում վերջին օրերին, այլ Սահարա անապատում 1975 թվականին։ 1975-ի նոյեմբերի 6-ին շուրջ 350 000 մարոկկացիներ Սահարա անապատում իրականացրեցին, այպես կոչված, «Կանաչ երթը»՝ ստիպելու Իսպանիային, որ Մարոկկոյին հանձնի Արևմտյան Սահարայի վիճելի հատվածը։ Եվ տարածվող լուսանկարը հենց այդ երթից է։

fip.am