Ամերիկացի դերասանուհի Նատալի Փորթմանը կարող Է Marvel-ում սեփական գերհերոսական եռերգությունն ստանալ «Թոր. սեր եւ ամպրոպ» ֆիլմի թողարկումից հետո: Այդ մասին հայտնել Է We Got This Covered-ը:
Հրատարակությանը մոտ կանգնած աղբյուրը պատմել Է, որ ստուդիայում շահագրգռված են, որ «Օսկար» մրցանակի դափնեկիրը խաղա «Թորի» երեք մասում այն բանից հետո, երբ Թայքի Վայթիթիի ժապավենը կավարտի կինոտիեզերքի չորրորդ փուլը:
Թորի մասին պատմող հաջորդ ֆիլմերի գլխավոր դերում Նատալի Փորթմանի լինելու եւս մեկ պատճառը չորրորդ մասից հետո Քրիս Հեմսվորթի հեռանալն Է նախագծից:
Նախատեսվում Է «Թոր. սեր եւ ամպրոպ» ժապավենի նկարահանումներին ձեռնամուխ լինել հաջորդ տարվա օգոստոսին:
Կինոնկարը վարձույթում կհայտնվի 2021 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: