
Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է վառ վարդագույն պիջակի հետ։ Հասմիկը նուրբ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Մի բուռ ժպիտ ու մի փոքր դրական էներգիա՝ հատուկ Ձեզ համար»,- լուսանկարը մակագրել է նա։