Վիրավորանքը կուտակել է տարիներով. որդին հրաժարվել է Բրեդ Փիթից
Advertisement 1000 x 90

Վիրավորանքը կուտակել է տարիներով. որդին հրաժարվել է Բրեդ Փիթից

Բրեդ Փիթի և ավագ որդու՝ Մեդոքսի հարաբերությունները մինչև վերջին շրջանը բավական լարված էին։ Հենց 18-ամյա տղան է դարձել դերասանի և Անջելինա Ջոլիի բաժանման պատճառը։ Սակայն եթե նախկինում արտիստը որդու հետ հարաբերությունները կարգավորելու փորձեր էր անում, այժմ դա հնարավոր չի թվում։

Բրեդ Փիթը վերջնականապես կորցրել է որդեգիր որդուն՝ Մեդոքսին։ Տղան հրաժարվել է 55-ամյա հորից ու չի ցանկանում ոչինչ լսել աստղային հոր մասին։ Բրեդին հայտնել են, որ որդին այդ մասին խոստովանել է ընկերներին։ «Բրեդի համար դա մեծ կորուստ է։ Նա սարսափելի ապրումներ ունի, սակայն չի կարող ոչինչ անել»,- հայտնել են հոլիվուդյան դերասանի շրջապատում։

Ավելի մանրամասն՝ news.am