Օրական 5 սիգարե՞տ, թե՞ 2 տուփ. կա՞ արդյոք տարբերություն, թե որքան կծխես
Advertisement 1000 x 90

Օրական 5 սիգարե՞տ, թե՞ 2 տուփ. կա՞ արդյոք տարբերություն, թե որքան կծխես

Ցանկացած քանակությամբ ծխախոտ ծխելը, անգամ օրական 5 հատից պակաս, երկարատև վնաս է հասցնում թոքերին, ինչպես ցույց է տվել Կոլումբիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։

«Շատերը կարծում են, թե օրական մի քանի սիգարետ ծխելն այնքան էլ վնասակար չէ, բայց պարզվում է, որ թոքերի գործառույթի նվազումը օրական 5 սիգարետ ծխողների և օրական 2 տուփ ծխողների միջև այնքան էլ մեծ չէ»,- ասել է հետազոտության ղեկավար Էլիզաբեթ Օլսները։

Գիտնականները համեմատել են թոքերի ֆունկցիան (օդի ծավալը, որը մարդը ներշնչում և արտաշնչում է) ծխողների, նախկին ծխողների և երբեմն ծխողների միջև։ Թոքերի գործառույթը նվազում է բնականորեն տարիքի հետ կապված՝ սկսած 20 տարեկանից, իսկ ծխելը զգալիորեն արագացնում է այդ պրոցեսը։

Գիտնականները հետազոտել են ավելի քան 25 հազար մարդու, որպեսզի տեսնեն թոքերի գործառույթի տարբերությունները քիչ ծխողների (օրական 5-ից պակաս) և մոլի ծխողների (ավելի քան 30) միջև։ Վերլուծությունը ցույց է տվել, որ թոքերի գործառույթը քիչ ծխողների մոտ նվազում է գրեթե նույն արագությամբ, ինչ և մոլի ծխողների պարագայում։ Երբեք չծխողների համեմատ թոքերի գործառույթի նվազման լրացուցիչ նվազումը կազմում է 7,65 մլ/տարի և 11,24 մլ/տարի մոլի ծխողների մոտ։

Դա նշանակում է, որ նա, ով քիչ է ծխում, կարող է կորցնել թոքերի գործառույթի նվազման մոտավորապես նույնքան ծավալ, որքան մոլի ծխողները 9 ամսում։ Ուստի, հեղինակները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր քիչ են ծխում, չգայթակղվել թվացյալ «անվնասակարությամբ» և լրիվ հրաժարվել ծխելուց։

Գիտնականները ստուգել են նաև այն ենթադրությունը, թե թոքերի տարողության նվազման արագությունը «կարգավորվում» է ծխելը թողնելուց մի քանի տարի հետո։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև թոքերի տարողությունն ավելի դանդաղ է նվազում ծխելը թողնողների մոտ (1,57 մլ/տարի չծխողների համեմատ), քան ծխողների պարագայում (9,42 մլ/տարի), լիակատար նորմալացում  չի լինում անգամ 30 տարում։

med.news.am