Ինչպես սիրել սեփական անձը և հանդիպել իդելական տղամարդու. Միխայիլ Լաբկովսկու հանրահայտ 6 կանոնները
Advertisement 1000 x 90

Ինչպես սիրել սեփական անձը և հանդիպել իդելական տղամարդու. Միխայիլ Լաբկովսկու հանրահայտ 6 կանոնները

Ընտանեկան հանրահայտ թերապևտ Միխայիլ Լաբկովսկին դասախոսություններ է կարդում «Սիրո մասին» և առաջարկում է պարզ կանոններ, որոնք կօգնեն յուրաքանչյուր կնոջ՝ դառնալ ավելի երջանիկ, հանդիպել իդեալական զուգընկերոջ և պահպանել սերը:

Ի՞նչ բան է սերը: Երբ երեխան ծնվում է, նա ստանում է ծնողներից անվտանգության զգացում, շոշափողական կոնտակտ, ջերմություն, սնունդ, խնամք: Դա յուրաքանչյուր կենդանի էակի մոտ առաջացնում է պատասխան զգացմունք, որը և սերն է:

Ինչո՞ւ ենք մենք տարբեր ձևով սիրում: Որովհետև յուրաքանչյուրս մանկության մեր պատմությունն ունենք:

Սցենար համար 1. իդեալական

Եթե ծնողները ստաբիլ են, դրական, առանց նևրոզի, հոգեպես առողջ մարդիկ են, եթե նրանք սիրում են իրար և երեխային, ապա, երբ երեխան մեծանում է, նա սիրում է ինքն իրեն: Եվ սիրում է միայն այն մարդկանց, ովքեր սիրում են իրեն. մյուսներն ուղղակի իրեն չեն հետաքրքրում: Դա առողջ զգացում է:

Սցենար համար 2. տարածված

Երեխան չի ստանում ինչ-որ բան նրանից, ինչ իրեն պետք է: Կամ՝ առաջին ամիսները նա անցկացնում է հիվանդանոցում, կամ՝ նրան ուղարկում են տատիկի մոտ, կամ՝ մայրը լավ չի վերաբերվում, կամ՝ հենց ինքը նևրոտիկ է, կամ՝ հայրը գնացել է ընտանիքից, կամ՝ հայրն ու մայրն անընդհատ վիճում են: Ընդ որում, երեխան շարունակում է սիրել ծնողներին, բայց իր էմոցիաներն ուղեկցվում են տառապանքի հետ: Նրա մոտ ձևավորվում է նևրոզ, և հետագայում գլխավոր էմոցիան այդպիսի մարդու մոտ ինքն իր նկատմամբ խղճահարությունն է: Նա անընդհատ այնպիսի հարաբերությունների մեջ կմտնի, որոնցում նրան արհամարհում են, ծաղրում են, լքում են, և այդպես շարունակ: Նրանց համար հենց դա է սերը:

Յուրաքանչյուր կին իդեալական տղամարդ է փնտրում, բայց հանդիպելով նրան, պարզվում է, որ յուրաքանչյուրը չէ, որ պատրաստ է դրան: Որովհետև նրա վարքը չի համընկնում մանկական սցենարի հետ: Ասենք, հայրը լքել է աղջկան, չի զանգահարել, մոռացել է շնորհավորել ծննդյան օրերին, իսկ իդեալական տղամարդը շատ ուշադիր է, նուրբ և հոգատար: Եվ այդպիսի տղամարդու հետ դառնում է ձանձրալի, կարծես ինչ-որ բան պակաս է: Դրան ավելացրած, նա չի ընդունում նրան՝ որպես տղամարդ. նա ընդհանրապես չի առաջացնում այն էմոցիաները, որոնք ինքը փնտրում է: Նա հեռանում է այդ տղամարդուց և սեր է գտնում հերթական սրիկայի գրկում:

Ինչպես այս ամենն ուղղել: Եթե չկա հնարավորություն հոգեբանին այցելելու, կարելի է փոխվել ինքնուրույն:

Առաջին հերթին պետք է սիրել սեփական անձը: Կանանց հաճախ թվում է, որ իրենք հիմար են, չար և դժբախտ, իսկ երբ նրանք ամուսին և երեխա կունենան, նրանք միանգամից կդառնան բարի և երջանիկ: Իրականում ամեն ինչ հակառակն է լինում: Մարդը, ով ինքն իրեն չի սիրում, չի կարող ոչինչ տալ ուրիշ մարդու՝ ո՛չ ամուսնուն, ո՛չ երեխային:

Ի՞նչ է դա նշանակում. սիրել սեփական անձը:

Միխայիլ Լաբկովսկին ձևակերպել է 6 կանոններ, որոնց պետք է անհապաղ հետևել.

Արեք միայն այն, ինչ ուզում եք:

Մի՛ արեք այն, ինչ չեք ուզում:

Եթե ինչ-որ բան Ձեզ վիրավորում է, ասեք այդ մասին ուղղակի և միանգամից: Ոչ մի թաքուն վիրավորանք:

Մի՛ խոսեք, եթե Ձեզ չեն հարցնում:

Պատասխանեք միայն այն հարցին, որը Ձեզ տալիս են:

Հարաբերություններ պարզելիս խոսեք միայն Ձեր մասին (այսինքն՝ մի ասեք. «Դու սրիկա ես, որովհետև ինձ նվերներ չես նվիրում», այլ. «Ես ինձ սիրված չեմ զգում, որովհետև դու ինձ նվերներ չես նվիրում»):

Այսպես պետք է պահեք Ձեզ ամեն օր, բոլորի հետ՝ ընկերների, գոծընկերների, ծնողների, սիրելիների: Եվ կյանքն աստիճանաբար կփոխվի: Անառողջ նյարդային հարաբերությունները կավարտվեն առանց հայհոյանքների և գոռոցների: Եվ կսկսվեն այլ հարաբերություններ՝ առողջ և երջանիկ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը