Մարտին Ալեքս Ռոդրիգեսը ամուսնության առաջարկություն է արել Ջենիֆեր Լոպեսին, որը դերասանուհին ընդունել է և սկսել է պատրաստվել հարսանիքին:
Հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու հաջորդ տարի, սակայն երգչուհին ապշեցրել է փեսային ՝ հայտնվելով «Ամուսնացիր ինձ հետ» ֆիլմի նկարահանումներին շքեղ հարսանյաց զգեստով:
50-ամյա դերասանուհին ցնցող տեսք ուներ. շքեղ հանդերձանքով` թիկնոցով և քարերով զարդարված քողով:
Ճիշտ է զգեստը տեսողականորեն մեծացնում էր երգչուհու առանց այն էլ լայն ուսերը, բայց այնուամենայնիվ, Ջենիֆերը 50 ամյա կնոջ տեսք չունի:
Ի դեպ, հարցազրույցներից մեկում, երգչուհին չի բացառել նաև, որ կարող է Ռոդրիգեսի հետ երեխա ունենան:
Հրապարրակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը