«Ահավոր է»․ լրագրողն արթնացրել է գեղեցկության մրցույթի մասնակիցներին. տեսանյութ. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ահավոր է»․ լրագրողն արթնացրել է գեղեցկության մրցույթի մասնակիցներին. տեսանյութ. armeniasputnik.am

Թեև օպերատորն անակնկալի է բերել մասնակիցներին, բայց նրանք չեն շփոթվել ու ժպիտով են ընդունել հյուրերին։ Տեսանյութում երևում է, որ աղջիկները հիանալի տրամադրություն ունեն, նրանք վայելում են միմյանց հետ շփումը և պատմում դիմահարդարման գաղտնիքների մասին։

«Այսպիսի խելագար առավոտ դեռ չէի ունեցել։ Պատահել է, որ մեզ արթնացրել են յոթին, բայց դա ահավոր է։ Կոկտեյլը համեղ է, դրա համար ես այսօր ձեզ կներեմ»,– ժպիտով ասում է Վրաստանի ներկայացուցիչ Մարիամը։

Վրաստանը կրկին ընդունել է «Միսս և Միստր Մոլորակ 2019» գեղեցկության և տաղանդի մրցույթը։ Իրենց կարողություններն ու նրբագեղությունը ցուցադրելու համար Թբիլիսիում են հավաքվել աշխարհի 15 երկրի մասնակիցներ։

Մրցույթի շրջանակում նրանք ոչ միայն մասնակցում են ֆոտոսեսիաների և հանդիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, այլ նաև ծանոթանում երկրի տեսարժան վայրերին ու տեղի խոհանոցին։

«Գեղեցիկ մրցույթի» եզրափակիչ շոուն տեղի կունենա հոկտեմբերի 19-ին։

armeniasputnik.am