GOT-ի ռեժիսորը խոստովանում է…
Advertisement 1000 x 90

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

HBO հեռուստաալիքը այս տարվա մայիսին ցուցադրեց հայտնի «Գահերի խաղը» սերիալի վերջին սերիան: «Գահերի խաղը» ցուցադրվում էր 2011թ.-ի ապրիլից և 8 տարի սպասման մեջ էր պահում երկրպագուներին: Վերջին սերիայի ցուցադրությունից հետո մի շարք կինոքննադատներ կարծիք էին հայտնել առ այն, որ ֆիլմի հանգուցալուծումը տրամաբանակ չէ:

Սերիալի ռեժիսորներից մեկը՝ Նիլ Մարշալը խոստովանում է

Մարշալը, ով նկարել է հայտնի «Պահակները պատի մոտ»  («Дозорные на стене») սերիան խոստովանել է, որ վերջին սեզոնը մի քիչ անտրամաբանական էր:

«Համաձայն եմ այն կարծիքի հետ, որ մի քիչ փշրված էր ստացվել, թվում է, թե ամեն ինչ շտապողաբար է արվել: Թեև հերոսներն արդյունքում հայտնվեցին այնտեղ, որտեղ որ պիտի հայտնվեին»,- ասել է Նիլ Մարշալլը:

Գրող Ջորջ Մարտինը, ում գրքի հիման վրա նկարահանվել է սերիալը, նախկինում նշել էր, որ կարծում է, թե այն շատ անսպասելի ավարտ է ունենալու և պատրաստ է ևս 5 սեզոն տեսնել:

Հիշեցնենք նաև, որ Ջոն Սնոուի դերակատար Քիտ Հարինգթոնը հրաժարվել էր դիտել հեռուստասերիալի վերջին սերիան:

vnews.am