ԱՄՆ հատուկ ջոկատայիններն օգնել են Ադրբեջանին «ազատվել հայերի հարձակումից»
Advertisement 1000 x 90

ԱՄՆ հատուկ ջոկատայիններն օգնել են Ադրբեջանին «ազատվել հայերի հարձակումից»

ԱՄՆ ռազմա-ծովային ուժերը պաշտպանել և վնասազերծել են ադրբեջանական էլեկտրակայանի վրա հարձակում գործած «հայ լոյալիստներին» և «շիա միլիցիոներներին»:

Իրականում, սա ամերիկյան հեռուստասերիալի հեղինակների վառ երևակայության արդյունք է:

Նման սյուժեով է զարգանում CBS ամերիկյան հեռուստաալիքով հեռարձակվող SEAL Team սերիալի հերթական դրվագը: Հիշեցնենք, որ SEAL նշանակում է «փոկ հատուկ ջոկատայիններ»:

Սերիալում դեպքերի զարգացումը տեղի է ունենում Ադրբեջանում: «Փոկերին» հրահանգավորման ժամանակ հայտնում են՝ 12 ժամ առաջ զինված հայ զինյալները խախտել են հրադադարը Լեռնային Ղարաբաղի հատվածում: Հարցին, թե ինչու՞ պետք է իրենք միջամտեն, հրահանգիչը պատասխանում է, թե Ադրբեջանն իրենց միակ զինակիցն է Կասպից ծովում:

Հաջորդիվ, պարզ է դառնում, որ վտանգված է սահմանին գտնվող էլեկտրակայանը: Իսկ այսպես ասած «լոյալիստները», ենթադրվում է, հայկական ուժերն են: Իսկ շիա միլիցիոներները, հավանաբար՝ պրոիրանական ռազմականացված խմբերը:

eadaily.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը