Ինչու է այդքան բարդ ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպից. օգտագործեք այս միջոցը
Advertisement 1000 x 90

Ինչու է այդքան բարդ ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպից. օգտագործեք այս միջոցը

Որովայնի հատվածում կուտակված ճարպերից ազատվելը բավական բարդ է: Հարկավոր է հետևել սննդակարգին, ինչպես նաև ֆիզիկական ակտիվություն դրսևորել: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելուն կարող է խոչընդոտել նաև օրգանիզմում տոքսինների կուտակումը:

Տոքսիններն օրգանիզմից դուրս են բերվում լյարդի աշխատանքի արդյունքում: Երբ օրգանները չեն կարողանում նորմալ աշխատել, այս նյութերը կուտակվում են օրգանիզմում և կարող են մի շարք խնդիրների հանգեցնել, այդ թվում՝ ավելորդ քաշի: Հետևեք առողջ սննդակարգի կանոններին, պահպանեք առողջությունը:

Կայքի հաղորդմամբ՝ այս բնական միջոցը կօգնի ակտիվացնել տոքսինների դուրսբերումն օրգանիզմից, ազատվել ավելորդ կիլոգրամներից: Դրա բաղադրիչները հակաբորբոքային, միզամուղ ազդեցություն են ունենում, հեշտությամբ են յուրացվում: Առաջարկվող միջոցը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, ամրացնել իմունային համակարգը:

Բաղադրիչներ

  • 200 մլ ջուր
  • 1 վարունգ
  • 1 ճաշի գդալ չիայի կամ կտավատի սերմեր
  • մի քանի ճյուղ մաղադանոս
  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 1/4 գդալ դարչին
  • մի փոքր իմբիր՝ ըստ ցանկության:

Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված:

Խորհուրդ է տրվում խմել պատրաստելուց անմիջապես հետո:

Օգտագործեք երեկոյան ժամերին՝ թեթև ընթրիքից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը