Արշակ. arsa` արջ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արշակ. arsa` արջ

Արշակ 1-ից մինչև Արշակ 36… Նրանք պարթև Արշակունիներն են: Թե՛ Պարթևական թագավորության մեջ, թե՛ հին ու միջնադարյան Հայաստանում` Արշակ անվանել են գերազանցապես արքաներին: Խոշոր նախարարները խուսափում էին իրենց զավակներին Արշակ անվանակոչել (կան բացառություններ, օրինակ, 548 թ. Հուստինիանոս Ա-ի դեմ մահափորձի կազմակերպիչներից մեկի անունը Արշակ Արշակունի էր):

Մեծ Հայքի Արշակ անունով արքաները երեքն են. Պարթևստանի տիրակալ Արտավան Գ-ի որդին՝ Արշակ Ա-ն (34-35), Տիրանի որդին ու հաջորդը՝ Արշակ Բ-ն (350-368) և Պապ թագավորի որդին՝ Արշակ Գ-ն (378-387):

Ուսումնասիրողներից ոմանք բառի հիմքում տեսում են պահլավերեն arsa-արջ բառը, որից էլ իբր ծագում է տոհմանունը: Կա տեսակետ, որ Արշակն «Արբակ» անվան տարբերակներից է…

Ի դեպ, Պարթևստանում Արշակունիներն իշխել են շուրջ 470 (Ք.ա. 248/247 – Ք. հ.224/226 թթ․), իսկ Հայաստանում` շուրջ 360 տարի (66 – 428 թթ․):

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: