Աշունն ասոցացվում է երկու բանի հետ՝ վհուկների մասին պատմող ֆիլմերի և Հելոուինի: Եթե դուք մոմն ամեն անգամ փորձում եք վառել դրա վրա փչելով, ուղղում եք ընկերների սխալները (It’s leviOsa, not levioSA!), իսկ սև կատվի՝ ճանապարհը հատելը համարում եք լավ նշան, ապա Հելոուինին վհուկի հանդերձանք ընտրելը չի քննարկվում: Ներկայացնում ենք ֆիլմերից և սերիալներից հայտնի խարիզմատիկ վհուկների, որոնց կերպարները կարելի է հեշտությամբ կրկնել հոկտեմբերի 31-ին:
Սաբրինա – «Սաբրինայի սարսափազդու արկածները» (The Chilling Adventures of Sabrina)
Սաբրինայի կերպարը ստանալը բավականին հեշտ է. կարմիր վինտաժային զգեստ, սպիտակ ժանյակավոր օձիք: Դե իսկ հելոուինյան լուքը պետք է ամբողջացնել սև եզրակով և կարմիր շրթներկով:
Դիանա Բիշոփ – «Վհուկների բացահայտում» (A Discovery of Witches)
Նրանց համար, ովքեր սիրահար չեն վառ դիմահարդարման և աչք ծակող հանդերձանքի, իդելական տարբերակ է Դիանա Բիշոփի կերպարը: Ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ և վառ գույնի վերարկու: Այսպիսով դուք կթողնեք միանգամայն սովորական կնոջ տպավորություն և կտաքցնենք աշխարհի ամենահզոր վհուկը լինելու փաստը:
«Հոկուս-Պոկուս» (Hocus Pocus)
Դասականի սիրահարները ընտրությունը կկանգնեցնեն Սանդերսոն քույրերի կերպարների վրա: Ընտրելով վառ գույնի զգեստներ, կորսետներ և շեշտադրում կատարելով սանրվածքի և դիմահրդարման վրա՝ կդառնաք երեկոյի ամենաէքսցենտրիկ վհուկը:
«Պրակտիկ մոգություն» (Practical Magic)
«Նա կարող է օդում պտտեցնել նրբաբլիթները: Նա զարմանալիորեն բարի կլինի: Նրա սիրելի պատկեր կլինի աստղը: Եվ նրա մի աչքը կլինի կանաչ, մյուսը՝ կապույտ»: Եթե այս տողերը նոստալգիկ են հնչում ձեզ համար, ապա Սալիի և Ջիլիանի դասական սև հանդերձանքը կերջանկացնի ձեր ներքին վհուկին:
Հերմիոնա Գրեյնջեր (Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկը)
Մեր մեջ Հերմիոնային փնտրելը մեզ ավելի լավն է դարձնում: Նրան գտնելով՝ մենք դառնում ենք լավագույնը: Տաղանդավորագույն հրաշագործների համար Հերմիոնայի կերպարը լավագույն տարբերակն է՝ վերնաշապիկ, սվիտեր և գիրֆինդորյան նախշերով աքսեսուարներ:
Անի Գաբուզյան