Պրոֆեսիոնալ կիբեռմարզիկները և ոչ պրոֆեսիոնալ գեյմերները կարող են հիվանդանալ «խաղային խանգարմամբ»
Advertisement 1000 x 90

Պրոֆեսիոնալ կիբեռմարզիկները և ոչ պրոֆեսիոնալ գեյմերները կարող են հիվանդանալ «խաղային խանգարմամբ»

Պրոֆեսիոնալ կիբեռմարզիկները և ոչ պրոֆեսիոնալ գեյմերները կարող են հիվանդանալ «ինտերնետ խաղային խանգարմամբ», եթե նրանց ինտենսիվ խորասուզումը խաղի մեջ կապված է էսքապիզմի հետ։ Այսպիսին են համալիր հոգեբուժության վերաբերյալ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Elsevier-ում։ Հետազոտությունում համեմատվում են պրոֆեսիոնալ կիբեռխաղամոլները և սիրողական մակարդակով խաղացողները, տեղեկացնում է MedicalXpress-ը։

Նախորդ հետազոտությունը էսքապիզմը կապում էր խաղերի սիրահարների հոգեկան խանգարումների և խաղային խանգարումների հետ։ Թեև կիբեռսպորտի սիրահարների մոտ կան դրական շատ մոտիվատորներ, ինչպիսին է հմտությունների զարգացումը, հետազոտությունը ցույց է տվել, որ ոմանց չափից ավելի խորասուզումը խաղի մեջ կարող է մատնանշել հոգեկան առողջության խնդիրների մասին, բացատրել է հետազոտության հեղինակ, դոկտոր Ժոլտ Դեմետրովիչը։

«Ինտերնետ խաղային խանգարումը» (IGD) դասակարգման (DSM-5 и ICD-11) ուղեցույցներով նկարագրվում է որպես վարքի դաժան մոդելներ, որոնք զգալիորեն վատթարացնում են անձնական, ընտանեկան, սոցիալական, կրթական և պրոֆեսիոնալ գործունեությունը։ Չնայած այդ հիվանդությունը վերաբերում է խաղացողների միայն փոքր մասին, այն կապված է դեպրեսիայի, անհանգստության և սոցիալական տագնապի հետ։ Պարզվել է նաև, որ խաղային մոտիվները նախանշում են խաղային խանգարման մասին, հատկապես երբ գեյմերները վիդեոխաղեր են խաղում, որպեսզի խուսափեն իրական խնդիրներից։

Հետազոտողները հարցման են ենթարկել մոտ 4300 սիրողական մակարդակի գեյմերների և կիբեռսպորտի սիրահարների, որպեսզի տվյալներ հավաքեն խաղի ժամանակի, խաղային մոտիվների, խաղային խանգարման առկայության և լրջության, ինչպես նաև հոգեական ախտանշանների մասին։

Դրանց արդյունքները ցույց են տվել, որ  կիբեռգեյմերները զգալիորեն շատ ժամանակ են ծախսում վիդեոխաղերի վրա աշխատանքային և հանգստյան օրերին, քան սիրողական մակարդակի խաղացողները։ Պրոֆեսիոնալ գեյմերներն ավելի շատ միավորներ են հավաքել սոցիալական, մրցակցային և խաղային մոտիվներով, քան սիրողականները։ Երկու խմբում էսքապիզմը, ըստ երևույթին, եղել է խաղային խանգարման ընդհանուր կանխորոշիչը։ Պրոֆեսիոնալների խմբում էսքապիզմը եղել է միակ դրդիչ մոտիվը, այն դեպքում, երբ սիրողական մակարդակի խաղացողների խմբում մրցակցությունը, երևակայությունը նույնպես ցուցադրել են թույլ կամ անգամ բացասական կապ խաղային խանգարման հետ։

«Էսքապիզմը կարող է հանգեցնել բացասական հետևանքների և խանգարել խաղացողի կարիերային այնպես, ինչպես մարզիկի կարիերան կարող է ավարտվել վնասվածքից հետո»,- նշել է պրոֆեսոր Դեմետրովիչը։

Բացի այդ, արդյունքները ցույց են տալիս, որ որոշ խաղացողներ կարող են կախված լինել խաղերից, ինչպես մոլախաղերով տարված պրոֆեսիոնալ փոքեր խաղացողները կամ մարզումներով տարված պրոֆեսիոնալ ատլետները։

Այս հետազոտության արդյունքները նշանակություն ունեն կիբեռսպորտի ղեկավար մարմինների համար։

med.news.am