Կիրակի օրը ռուսական Առաջին ալիքով հեռարձակված «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞երբ» ինտելեկտուալ խաղի ակումբի հայտնի անդամներ Անդրեյ Կոզլովն ու Ռովշան Ասկերովը վեճի են բռնվել՝ «Բյուրեղապակյա ատոմ» մրցանակին արժանացած թիմի խաղի հեռարձակման ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն:
Տեսագրության 28-րդ րոպեի ժամանակ Ասկերովը պնդել է, թե իբր ինքը տեսել է, ինչպես է Կոզլովը հուշում սեղանի շուրջ նստած խաղացողներին, ինչի արդյունքում որպես պատասխան է տրվել մի տարբերակ, որը նույնիսկ չի քննարկվել: Հաղորդավարը չի տեսել դա, քանի որ խաղի ղեկավարներն ուշադրություն չեն դարձրել դրան: Կոզլովը նրան սրիկա է անվանել և համեմատել Գենադի Խազանովի ֆելյետոնի վագրի հետ` այն վագրի, որին քիչ միս է հասել:
«Իսկ ես այստեղ էլ չեմ լռի: Ռովշա՛ն, դուք սրիկա՛ եք: Ոչինչ չեմ կարող անել, դուք սրիկա եք: Ռովշանն ուղղակի նախանձում է, որ նրանք խաղում են, իսկ ինքը` ոչ: Ռովշան, այլևս չեմ խոսի ձեզ հետ»,- հայտարարել է Կոզլովը: